Պրոֆեսոր Գևորգ Թամամյանը ստացել է Ամերիկյան կլինիկական ուռուցքաբանական միության (ASCO) ֆելոուի կոչում
Հպարտ ենք Սիթի օֆ Սմայլի հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ, մեր սիրելի պրոֆեսոր Գևորգ Թամամյանի հերթական հաջողությամբ:
Սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ Ամերիկյան կլինիկական ուռուցքաբանական միության (ASCO) կողմից բարձրագույն՝ Fellow of ASCO (FASCO) կոչմանն արժանանալու և Հայաստանի անունը նման բարձր հարթակում կրկին անգամ հնչեցնելու համար:
Այս կոչումը շնորհվում է այն անդամներին, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել միության առաքելության իրականացման գործում՝ ցուցաբերելով բացառիկ նվիրվածություն, կամավոր աշխատանք և ծառայություն ոչ միայն մասնագիտությանը, այլ, ամենից առաջ, այն հիվանդներին, ում համար ապրում և գործում են։
Այս միջազգային ճանաչումը վկայում է Ձեր տարիների նվիրումի, մասնագիտական բարձր որակների և ուռուցքաբանության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի մասին։
Շնորհակալ ենք, որ Ձեր օրինակով ցույց եք տալիս՝ ինչպես է անշահախնդիր աշխատանքը, իրական նվիրվածությունը հիվանդներին վերածվում միջազգային գնահատանքի։
Մաղթում ենք անսպառ ուժ և նորանոր մասնագիտական հաղթանակներ: