Նորություններ

Պրոֆ․ Սքոթ Հովարդը՝ ՄՔԱՀԿ-ի պատվավոր կոնսուլտանտ և Պրոֆ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի փոխտնօրեն

Հուլիսի 17, 2023

Անչափ հպարտ ենք կիսվել ձեզ հետ մի հիանալի նորությամբ․ վերջերս աշխարհահռչակ բժիշկ և գիտնական, մանկական ուռուցքաբան – արյունաբան պրոֆեսոր Սքոթ Հովարդը նշանակվել է որպես Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի պատվավոր կոնսուլտանտ և Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի փոխտնօրենի պաշտոնում։

Այս աննախադեպ իրադարձությունը հնարավոր է դարձել Սիթի օֆ Սմայլի համաֆինանսավորմամբ: Մեզ համար մեծ պատիվ է մասը կազմել այս հիշարժան նշանակման, քանի որ այն նպաստում է Հայաստանում ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի առաջընթացին։ Վստահ ենք, որ սա զարգացմանն ուղղված ևս մեկ քայլ է, և որ այս համագործակցությունն անպայման իր դրական ազդեցությունը կունենա քաղցկեղով հիվանդ երեխաների և մեծահասակների բուժելիության մակարդակի բարձրացման վրա` նաև Սիթի օֆ Սմայլի համաֆինանսավորման շնորհիվ։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: