Նորություններ

«Սիթի օֆ Սմայլ ԱՄՆ»-ի պատվիրակության այցը հիմնադրամ

Օրեր առաջ պատիվ ունեցանք հյուրընկալելու Սիթի օֆ Սմայլ ԱՄՆ-ի խորհրդի անդամ Սինթիա Կազանջյանին և հիմնադրամի բարեկամներ՝ Միշել Թաշջյանին ու Արմեն Սկենդերյանին:

Հյուրերը՝ հիմնադրամի տնօրեն, Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում, ծանոթացան հիմնադրամի աշխատանքներին, ինչպես նաև հանդիպեցին Սիթի օֆ Սմայլի շահառու երեխաներին, ովքեր շարունակում են իրենց բուժման ընթացքը շնորհիվ ձեր նվիրատվությունների:

Այցը լի էր հույզերով։ Յուրաքանչյուր երեխայի աչքերում կար մեծ ուժ, որ խոսում էր կյանքի հանդեպ սիրո մասին։

Հիմնադրամի թիմը, բուժանձնակազմն ու իհարկե մեր կողքին մշտապես կանգնած բարերարներն անում են ամեն հնարավորը՝ փոքրիկ հերոսների բուժման ընթացքն առավել թեթև ու լուսավոր դարձնելու համար։

Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար՝ անգամ օվկիանոսից այն կողմ:

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: