Նորություններ

Սիթի օֆ Սմայլ Բարեգործական Հիմնադրամի Հայաստանի և ԱՄՆ-ի Հոգաբարձուների Խորհուրդների Համատեղ Նիստ

Օրերս տեղի ունեցավ Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի Հայաստանի և ԱՄՆ-ի հոգաբարձուների խորհուրդների համատեղ նիստը, որին մասնակցում էին ինչպես հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչները, այնպես էլ Սիթի օֆ Սմայլ ԱՄՆ-ի խորհրդի անդամներ՝ Սինթիա Կազանջյանը, Ջեյմս Քալուստյանը և Ելենա Բիշարյանաը (զումով): Այս հանդիպումն առանձնացավ կառուցողական քննարկումներով և կարևոր որոշումների ընդունմամբ։ Հոգաբարձուները ևս մեկ անգամ հավաստիացրին իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու հիմնադրամի ծրագրերի զարգացմանը ի շահ Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող երեխաների: Հանդիպման ընթացքում նաև քննարկվեցին միջազգային համագործակցությունների ընդլայնման և երեխաների համար բուժման առավել առդյունավետ հնարավորություններ ստեղծելու ուղղությունները։ Նիստի ընթացքում ամփոփվեցին հիմնադրամի գործունեության հիմնական արդյունքները, ներկայացվեցին ընթացիկ ծրագրերը և քննարկվեցին առաջիկա նախաձեռնությունները։

Խորհրդի անդամները ընդգծեցին հիմնադրամի կարևոր և կենսական դերակատարությունը Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաներին և երիտասարդներին աջակցություն ցուցաբերելու գործում, ինչպես նաև վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ շարունակելու զարգացնել հիմնադրամի գործունեությունը՝ ի շահ երեխաների և նրանց ընտանիքների։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: