Սիթի օֆ Սմայլ հիմնադրամը պաշտոնապես միացել է Childhood Cancer International (CCI) համաշխարհային ցանցին
Սեպտեմբերի 15, 2025
Ուրախությամբ և հպարտությամբ հայտնում ենք, որ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամը պաշտոնապես միացել է Childhood Cancer International (CCI) համաշխարհային ցանցին։
CCI-ը քաղցկեղի դեմ պայքարող երեխաների աջակցության ամենամեծ կազմակերպությունն է, որը միավորում է տարբեր երկրներից հարյուրավոր գործընկերներ՝ միասին աշխատելով երեխաների և նրանց ընտանիքների աջակցության, առողջապահական համակարգերի բարելավման և հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։
Այս անդամակցությունը կարևոր քայլ է մեզ համար՝ ընդլայնելու միջազգային համագործակցությունները, ձեռք բերելու նոր փորձ, ինչպես նաև բարձրացնելու քաղցկեղի դեմ բուժում ստացող երեխաների խնդիրների մասին իրազեկվածությունը Հայաստանում։
Մենք ձեռք ենք բերում նոր գործընկերներ, համընդհանուր փորձ և ամենակարևորը՝ վստահություն, որ մենք մենակ չենք այս դժվար ճանապարհին։
Այսօր մենք մեկ քայլ ավելի մոտ ենք մեր նպատակին՝ երեխաների ժպիտներով լի ապագային։
Հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել մեր գործընկեր Servier Manette le Grange-ին այս նպատակի իրագործման համար: