Նորություններ

Սուրբ Հուդայի գլոբալ դաշինքի Եվրո տարածաշրջանային հանդիպում-2025

Ապրիլի 15, 2025

Ապրիլի 10-11-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցավ Սուրբ Հուդայի գլոբալ դաշինքի Եվրո տարածաշրջանային հանդիպումը, ուր հրավիրված էր նաև Հայաստանի պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում էին`

  • պրոֆեսոր Գևորգ Թամամյանը, Սիթի օֆ Սմայլի բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, Հոգաբարձուների խորհրդի անդամ,
  • Էսթեր Դեմիրճյանը, Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի տնօրեն,
  • Լիլիթ Սարգսյանը, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ,
  • Աննա Ավագյանը, Մանկական արյունաբան,
  • Վիկտորյա Մարկոսյանը, Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի հանրային կապերի և մարքեթինգի մենեջեր:

Այս հանդիպումը նպատակ ուներ միավորելու և համագործակցության հարթակ ստեղծելու մանկական արյունաբանության և ուռուցքաբանության տարածաշրջանային փորձագետների և տարածաշրջանում քաղցկեղ ունեցող երեխաներին աջակցող հիմնադրամների ներկայացուցիչների համար:

Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ ի դեմս Սիթի օֆ Սմայլ Հիմնադրամի և Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի, առաջինն է միացել Սուրբ Հուդայի գլոբալ դաշինքին` միավորվելով այլ երկրների հետ՝ մանկական ուռուցքաբանության մարտահրավերներին համատեղ դիմակայելու և քաղցկեղով հիվանդ բոլոր երեխաների համար ախտորոշում ու բուժում ապահովելու հարցում ջանքերը համախմբելու նպատակով:

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: