Երեխաները միայնակ չեն կարող պայքարել քաղցկեղի դեմ

ՀՀ-ում քաղցկեղով հիվանդ երեխաների 70-75% լիարժեք ապաքինվում է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, այդ թիվը կազմում է 30%:

Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ❤️

Առ 31/10/2025

2,379,760,602

992 շահառուների համար

Նվիրաբերել SMS հաղորդագրությամբ

Եթե ​​ցանկանում եք նվիրատվություն կատարել SMS-ով , խնդրում ենք ուղարկել city բառը 6428 հեռախոսահամարին: Մեկ SMS-ի արժեքը 500 դրամ է: Շնորհակալություն!

Ում մենք օգնում ենք

Այսօրվա մեր փոքրիկ հերոսն է 8 տարեկան Ալինան։
Ալինան բուժման շատ բարդ ճանապարհ է անցել, և այսօր նա այսպես անուշիկ ժպտում է։
Նա սիրում է նկարել, գրել ու ստեղծագործել։ Ճիշտ է, այժմ չի կարողանում հաճախել դպրոց, բայց այնքան է կարոտում իր դասընկերներին, որ հաճախ խնդրում է մայրիկին գոնե մեկ-մեկ այցելել նրանց։
Ալինայի ամենամեծ սերը նրա փոքրիիկ եղբայրն է, ում հենց ինքն է անվանակոչել՝ Միքայել ։
Ալինան ունի նաև երկու քույրիկ, որոնց շատ-շատ է կարոտում բուժման ընթացքում։
Մեր անուշիկ աղջիկը երազում է ունենալ մեծ կարմիր մեքենա ։

Չորեքշաբթիներն այսուհետ տոնական են
Ծանոթացեք Փոքրիկ Արենի հետ ով հիմա բուժում է ստանում մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում։ Նրա մեծագույն երազանքը մոտո ունենալն է։
Մոտ 6 ամիս հետո նրա կյանքում նոր ուրախություն է լինելու՝ Արենը քույր կամ եղբայր է ունենալու ։
Քիմիաթերապիան՝ ցավոք, այնքան էլ լավ չի ազդում նրա վրա, ու Արենը հաճախ տրամադրության անկումներ է ունենում։ Բայց նա շարունակում է ուժեղ լինել։ Շատ է սիրում ժամանակ անցկացնել խաղասենյակում, նկարել, խաղալ մյուս երեխաների հետ ու մի փոքր կտրվել բուժման դժվարություններից։
Շնորհակալ ենք բոլորին աջակցության և հոգատարության համար։ Ձեր ջերմությունը մեզ համար շատ կարևոր է։

Այս Չորեքշաբթի ձեզ ուզում ենք ծանոթացնել մեր գեղեցկուհի շահառուներից մեկի՝ Նարեի հետ:

Նարեն է 5 տարեկան՝ Վանաձորից:

Նա շատ է սիրում նկարել բնություն, ծաղիկներ, կենդանիներ:

Նարեի մեծ ու պայծառ երազանքներից մեկը Կարո Այրումյանի/Karo Ayrumyan հետ հանդիպելն է․ նրան շատ է սիրում և հետաքրքրվում նրա կատարումներով։ 

Նարեն ունի 16 տարեկան սիրելի քույրիկ, ով նրա ամենամեծ ընկերն ու աջակիցն է։ 

Նարեն բուժվում է, պայքարում է, և ամեն օր աշխարհին ցույց է տալիս՝ որքան շատ լույս կարող է լինել մեկ փոքրիկի սրտում։

Նորություններ

Մեր Խորին երախտագիտությունն ենք հայտնում Սիթի օֆ Սմայլ Ամն-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Քաթրինա Մէնձիկեանին/Katrina Menzigian մեր փոքրիկ հերոսներին այցելելու համար։ […]

Մենք սիրով ողջունում ենք Սիթի օֆ Սմայլ ԱՄՆ-ի հոգաբարձուների խորհրդի նոր անդամ՝ Քաթրինա Մէնձիկեանին: Քաթրինան ամերիկահայ համայնքի՝ ակտիվ և նվիրված […]

Սրտանց շնորհակալ ենք LPK’s Academy-ի հրաշալի թիմին մեր փոքրիկ հերոսներին այցելելու, նրանց ժպիտ և ուրախություն պարգևելու համար։ Ձեր այցը լցրեց […]

Կապվեք մեզ հետ

    0
    Ձեր զամբյուղը
    • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: