Նորություններ

Բարեգործական Ճաշ

Նոյեմբերի 08, 2021

Գլենդել, ԱՄՆ – «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» ԲՀ սիրելի բարեկամ Սալպի Ավեդիսյան Գարավարյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-ին ԱՄՆ Գլենդել քաղաքում կայացավ բարեգործական ճաշ, որի ընթացքում իր պատրաստած խոհարարական գլուխգործոցներով բոլորին հիացրեց հենց ինքը՝ շեֆ-խոհարար Սալպին։
Շատ ջերմ մթնոլորտում անցած միջոցառումը լի էր անակնկալներով․ ջութակի մեղմ ելևէջներ, հայկական երգ ու պար, բարեգործական աճուրդ․․․
Ճաշի ողջ հասույթն ուղղվեց Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին` քաղցկեղ ու արյան հիվանդություններ ունեցող երեխաների և երիտասարդների բուժման ծախսերը հոգալու նպատակով։
Այս հրաշալի միջոցառման կայացման և հոգատարության համար անչափ շնորհակալ ենք․
Bella Nella Salon & Day Spa և Բելլա Շահմորադյանին,
Adana Dance Studio և Էլգա Մինասյանին,
Lilar Wines և Գնել Գարիբյանին,
La Perla Home և Հրաչ ու Սոնա Մենաչյաններին,
Սևագ և Րաֆֆի Ավեդիսյաններին,
Քրիստինե Կումուրյանին,
Սիրանուշ Մուխսի-Հովեյանին,
բոլոր մասնակիցներին, և, իհարկե, ամենամեծ շնորհակալությունը Սալպի և Արետ Գարավարյաններին։

Միասին կարող ենք կյանքեր փրկել։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: