Նորություններ

News.am-ի անդրադարձը մեր Ալեքսի պատմությանը

Փետրվարի 17, 2024թ․

Քաղցկեղի դեմ տարած հաղթանակը խորհրդանշող զանգն այսօր հնչեցնում է Ալեքս Կիզողյանը։ 10-ամյա տղան  երկու տարվա պայքարի արդյունքում հաղթահարել է սուր լիմֆոբլաստային լեյկոզը եւ այսօր իր նկարն է ավելացնում Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում քաղցկեղից բուժվածների համար նախատեսված խորհրդանշական ծառի ճյուղին։ Իրեն բուժող բժշկից «Հաղթող կյանքի պայքարում» խորհրդանշական մեդալը ստանալուց Ալեքսը շրջեց հիվանդանոցում, հրաժեշտ տվեց ընկերներին՝ մաղթելով, որ շուտով նրանց նկարներն էլ հայտնվեն քաղցկեցից բուժվածների նկարների կողքին:

Նշենք, որ այսօր, փետրվարի 15–ին, նշվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը։

Մանրամասները դիտեք news.am-ում

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: