Նորություններ

Գործունեության թափանցիկության ոսկե նշան

12․09․2024

Անչափ ուրախ ենք կիսվել Ձեզ հետ մեզ համար կարևոր մի նորությամբ. Հիմնադրամն արժանացել է գործունեության թափանցիկության ոսկե նշանի ամերիկյան հեղինակավոր GuideStar-ից:
Մեր այս ձեռքբերումը ևս մեկ անգամ հաստատում է մեր որդեգրած թափանցիկ գործելաոճը և մեր պատասխանատվությունը Ձեր կատարած նվիրատվությունների նկատմամբ:
Ձեր աջակցությունը նույնպես որոշիչ է եղել այս ձեռքբերման հարցում՝ իր մեծ հետքը թողնելով Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող երեխաների կյանքում։ Ձեր առատաձեռնությունն է, որ հույս է բերում մեր խիզախ երեխաներին և նրանց ընտանիքներին իրենց դժվար ճանապարհին:
Շնորհակալություն Ձեր վստահության և շարունակական աջակցության համար:

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: