Բուժում ստացող փոքրիկները 3D տպիչ նվեր ստացան
24․07․2024
Մեր շահառուները մշտապես մեր բարեկամների ուշադրության կենտրոնում են
Օրերս Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղի՝ Սիթի օֆ Սմայլ-ԱՄՆ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ելենա Բիշարյանը, Հայաստան կատարած իր այցի ընթացքում, իր որդի Հայկ Պապոյանի և զարմիկ Դանիել Պապոյանի հետ այցելեց Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն: Հյուրերը իրենց հետ բերել էին յուրահատուկ նվեր` 3D տպիչ:
Մեր շահառու երեխաները մշտապես լայն հետաքրքրություններ են ունեցել ՏՏ աշխարհի նկատմամբ, և այս նվերը նրանց իսկապես շատ էր հետաքրքրել ու ոգևորել: Հայկը և Դանիելը մանրամասն բացատրեցին տպիչի օգտագործման ձևը և նույնիսկ մի քանի պատկեր տպեցին: Այսուհետ 3D տպիչի միջոցով երեխաները կկարողանան իրենց ուզած պատկերները ստանալ և ներկել՝ 3D ձևաչափով։
Սիրելի Ելենա և ընտանիք, շնորհակալ ենք այս նախաձեռնության և մեր շահառու փոքրիկների փայլող աչքերի համար: