Այսօր պատմելու ենք մեր անուշիկ 2- ամյա Ագապիի մասին Արարատի մարզից:
Մեր գեղեցկուհի աղջիկը 1 տարեկանից անցնում է հիվանդության հաղթահարման ճանապարհով, և արդեն այդ հարցում ունի բավական լավ արդյունքներ:
Ագապին հենց դրանով պայմանավորված էլ, ինչպես մայրիկն է պատմում, նոր-նոր է սկսել հետաքրքրություն ցուցաբերել տարբեր խաղալիքների հանդեպ: Մայրիկը դա մեծ ձեռքբերում է համարում:
Մեր ուժեղ աղջիկը շատ կապված է մայրիկի հետ, և միակ բառը, որ արտաբերում է, հենց «մամա»-ն է: Նա շատ կապված է նաև իր հարազատ երեք մեծ եղբայրների, որոնց մոտ իրեն իսկական արքայադուստր է զգում:
Մեր Ագապին երազում է մի մեծ մեքենա ունենալու մասին, որը բուժումն ավարտելով՝ կնստի ու դեպի տուն կվարի իր հարազատ եղբոր հետ:

2024-09-11

Մեր Ագապին այժմ ունի իր երազանքների մեքենան՝ անանուն մնալ ցանկացած մեր ընկերոջ շնորհիվ։

2024-09-11
0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: