Այսօր պատմելու ենք 6 տարեկան Անդրանիկի մասին՝ Արարատի մարզից: Անդրանիկը սովորում է առաջին դասարանում, սակայն նրա ուսումնական գործընթացը, բուժմամբ պայմանավորված, տեղի է ունենում տանը և հիվանդանոցում: Չնայած այս ամենին՝ Անդրանիկի սիրելի առարկան մաթեմատիկան է: Նա մի շնչով կարող է գումարել ու հանել իրեն արդեն ծանոթ թվերը:
Իր հիվանդասենյակ մտած բոլոր մարդկանց Անդրանիկը առաջինը հարցնում է՝ շաշկի խաղալ գիտե՞ք, և եթեե պատասխանը դրական է, հրավիրում է իր հետ մրցելու:
Անդրանիկի փոքր քույրիկը դեռ մեկ տարեկան չկա, և հենց դա է պատճառը, որ հիվանդանոցում նա հիմնականում տատիկի հետ է լինում՝ անդադար վիդեոզանգեր անելով տուն՝ ընտանիքին՝ հայրիկին, մայրիկին, եղբորն ու քույրիկին տեսնելու համար:
Մեր Անդրանիկը նաև շատ հայրենասեր է: Հենց դա է պատճառը, որ ցանկանում է, որ իր երազանքների երկու նստարանով մեքենան հենց Հայաստանի դրոշի գույներով կամ գոնե գույներից մեկով լինի: Ի դեպ, Անդրանիկն այդ մեքենան ուզում է ունենալ ապաքինվելուց հետո փոքր եղբորը մանկապարտեզից տուն բերելու համար:

2025-01-22

Մեր Անդրանիկի երազանքը կատարվեց, ինչի համար անչափ շնորհակալ ենք 6-ամյա Մարատին, 10-ամյա Գայային և նրանց ջերմ ընտանիքին, ովքեր ապրելով Հայաստանից դուրս` ցուցաբերում են հոգատարություն Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող փոքրիկների նկատմամբ:
Քաղցկեղը վարակիչ չէ, վարակիչ է սերը

2025-05-02
0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: