Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր
Փետրվարի 15, 2025
Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` աշխարհում տարեկան 400.000 երեխայի մոտ ախտորոշվում է քաղցկեղ: Իսկ Հայաստանում այդ ախտորոշումը լսում է տարեկան 100 -ից ավելի ընտանիք:
Երեխաները միայնակ չեն կարող պայքարել քաղցկեղի դեմ, և Սիթի օֆ Սմայլ հիմնադրամը կանգնում է այս ախտորոշումն ունեցող բոլոր երեխաների և ընտանիքների կողքին` ապահովելով նրանց Հայաստանում առկա լավագույն բուժմամբ և խնամքով:
Մենք հավատարիմ ենք մնում մեր առաքելությանը, համաձայն որի քաղցկեղի բուժումը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր երեխայի` անկախ ընտանիքի ֆինանսական վիճակից:
Շարունակենք միասին կյանքեր փոխել
Լուսանկարում մեր Լուսեն է