Չորեքշաբթի է, և այսօր մեր հերոսը 10 ամսական Մարկն է, Արմավիրի մարզից:
Մարկը դեռ մեկ տարեկան չկա, սակայն նոյեմբեր ամսվանից անցնում է քաղցկեղի հաղթահարման ճանապարհով:
Եվ որքան էլ որ բարդ է այս ճանապարհը ընտանիքի համար, այնուամենայնիվ հնարավոր չի լինում թաքցնել ժպիտը, երբ նույնիսկ ծանր քիմիաթերապևտիկ դեղորայքի ընդունման ընթացքում Մարկը շարունակում է ակտիվ լինել ու չարաճճիություններ անել:
Մեր տղան ամենաշատը կապված է հայրիկի հետ: Սիրում է խաղալ նաև 9 և 10 տարեկան ավագ եղբայրների հետ, երգեր լսել և լինել մայրիկի գրկում:
Մարկը դեռ խոսել չի կարողանում, սակայն նրա հարազատ եղբայրները շատ են ցանկանում, որ մայիսի 15-ի իր առաջին ծննդյան օրը Մարկը մի մեծ մեքենա ունենա:

2025-03-26
0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: