Չորեքշաբթի է, և այսօրվա մեր հերոսը 7 տարեկան Էմիլին է:
Մեր նուրբ ու քնքուշ աղջիկը շատ ստեղծագործ միտք և վառ երևակայություն ունի: Հենց դա է պատճառը, որ նրա սիրելի զբաղմունքը նկարելը և ձեռագործ իրեր պատրաստելն է: Էմիլին շատ է սիրում նաև գործել:
Էմիլին սիրում է նաև գրել, սակայն տառերի մի մասը ձեռագիր գրել գիտի, մյուս մասը արտանկարում է տպագիր տարբերակով. պատճատն այն է, որ ուսումնական տարվա կեսին Էմիլիի մոտ ի հայտ եկան առողջական խնդիրները:
Մեր գեղեցկուհին մեծ ջերմությամբ է պատմում իր 22 տարեկան քույրիկի և 19 տարեկան եղբոր մասին, ովքեր, մոռանալով իրենց տարիքը, նրա հետ տարբեր խաղեր են խաղում: Միայն թե Էմիլին չի հասկանում` ինչպես է ստացվում, որ միասին խաղացած բոլոր խաղերում ինքն է հաղթում:
Վարակիչ ծիծաղով մեր գեղեցկուհին երազում է արկածներ ունենալ, ճամփորդել և տեսնել Թբիլիսին:
Էմիլին երազում է բուժման ավարտին պրոֆեսիոնալ լուսանկարչի կողմից արված լուսանկարների շարք ունենալ բնության գրկում:

2025-04-02
0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: