Չորեքշաբթի է, իսկ դա նշանակում է, որ ձեզ պիտի ծանոթացնենք մի նոր հերոսի հետ:
15 տարեկան Աննան է՝ Արցախից: Աննան երազում է «Պռեգոմեշ» բրենդի զարդ ունենալու մասին: Սերը Պռեգոմեշի հանդեպ մեկ անուն ունի՝ Սիրուշո
Նա շատ է սիրում զարդեր (ինչպես յուրաքանչյուր աղջիկ)
Իր ձեռքերով պատրաստում է՝ մանր ուլունքներից: Աննան նույնիսկ պայուսակներ է գործում ուլունքներից ու նվիրում ընկերներին:
Աննան սիրում է կարդալ գրքեր՝ դետեկտիվ ժանրի: Ագաթա Քրիստին սիրելի հեղինակներից է:
Հայ ժամանակակից գրողներից էլ Ռուբեն Եսայանի գրքերի մասին նշեց որոնք պլանավորում է կարդալ բուժվելուն զուգահեռ: Վերջինը՝ Օմեր Մայքի «Մարդասպանի աչքերով» գիրքն է եղել: Սիրում է դիտել կորեական դորամաներ: Աննա երազում է կազդուրվելուն պես ճամփորդելու մասին:
2025/07/30
Աննայի կատարված երազանքները՝ ձեր հոգատարության և բարության վկայությունն են:
2025-08-26