Այս չորեքշաբթի ձեզ ուզում ենք ծանոթացնել Թամարայի հետ:
Նա 11 տարեկան է, Սևանից: Թամարան երազում է ունենալ անիվներով մարզակոշիկներ, որ, երբ հոգնի դպրոցից տուն ճանապարհին քայլելուց կարողանա սահել անիվների վրա:
Թամարան ամեն առավոտ պարտադիր ժամանակ է հատկացնում կարդալուն՝ ընթերցում է «Նոր կտակարանը». ասաց արդեն հասցրել է «Մանկական աստվածաշունչն» ու «Հին կտակարանը» կարդալ:
Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու ընթացքում Թամարան ընկերոջ՝ Նաիրիի հետ՝ խաղասենյակում, թիմային խաղերով է սիրում զբաղվել:
«Սևանում, ճիշտ է, շատ չկան ժամանցի վայրեր՝ առևտրի կենտրոններ, խաղահրապարակներ, ինչքան Երևանում, բայց կա մի բան, որ միայն Սևանում է՝ Գեղամա գեղեցկուհին՝ Սևանա լիճը». ասում է Թամարան:
                                
                             
                            
                                                        
                                
                                    
Թամարայի երազանքը իրականացավ:
                                
                             
                            
                            
                                   2025-08-27