Հպարտանում ենք մեր թիմի անդամների միջազգային հաջողություններով
Ուրախությամբ հայտնում ենք, որ Սիթի օֆ Սմայլի բժշկական հարցերի համակարգող Էմմա Թադևոսյանը/Emma Tadevosyan արժանացել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության (SIOP) կրթաթոշակի՝ իր «Ճշգրիտ բժշկության մարտահրավերներն ու ծախսերը մանկական քաղցկեղում․ Թիրախային և իմունոթերապիաների ֆինանսական բեռը» աշխատանքի համար։
Էմմայի աշխատանքը ընտրվեց SIOP 2025 կոնգրեսում ներկայացման համար, և նա հրավիրվեց մասնակցելու միջոցառմանը, որը տեղի ունեցավ Նիդերլանդներում՝ 2025 թվականի հոկտեմբերին, ներկայացնելով Հայաստանը և City of Smile հիմնադրամը։
SIOP 2025 կոնգրեսին ներկա էին նաև Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մի քանի բժիշկներ, ովքեր ևս ներկայացան համապատասխան զեկույցներով:
Հպարտ ենք ձեր նվիրումով և անգնահատելի ներդրմամբ մանկական քաղցկեղի դեմ պայքարում։