Երեխաները միայնակ չեն կարող պայքարել քաղցկեղի դեմ

ՀՀ-ում քաղցկեղով հիվանդ երեխաների 70-75% լիարժեք ապաքինվում է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, այդ թիվը կազմում է 30%:

Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ❤️

Առ 31/10/2025

2,379,760,602

992 շահառուների համար

Նվիրաբերել SMS հաղորդագրությամբ

Եթե ​​ցանկանում եք նվիրատվություն կատարել SMS-ով , խնդրում ենք ուղարկել city բառը 6428 հեռախոսահամարին: Մեկ SMS-ի արժեքը 500 դրամ է: Շնորհակալություն!

Ում մենք օգնում ենք

Այսօրվա մեր փոքրիկ հերոսն է 8 տարեկան Ալինան։
Ալինան բուժման շատ բարդ ճանապարհ է անցել, և այսօր նա այսպես անուշիկ ժպտում է։
Նա սիրում է նկարել, գրել ու ստեղծագործել։ Ճիշտ է, այժմ չի կարողանում հաճախել դպրոց, բայց այնքան է կարոտում իր դասընկերներին, որ հաճախ խնդրում է մայրիկին գոնե մեկ-մեկ այցելել նրանց։
Ալինայի ամենամեծ սերը նրա փոքրիիկ եղբայրն է, ում հենց ինքն է անվանակոչել՝ Միքայել։
Ալինան ունի նաև երկու քույրիկ, որոնց շատ-շատ է կարոտում բուժման ընթացքում։
Մեր անուշիկ աղջիկը երազում է ունենալ մեծ կարմիր մեքենա։

Չորեքշաբթիներն այսուհետ տոնական են
Ծանոթացեք Փոքրիկ Արենի հետ ով հիմա բուժում է ստանում մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում։ Նրա մեծագույն երազանքը մոտո ունենալն է։
Մոտ 6 ամիս հետո նրա կյանքում նոր ուրախություն է լինելու՝ Արենը քույր կամ եղբայր է ունենալու ։
Քիմիաթերապիան՝ ցավոք, այնքան էլ լավ չի ազդում նրա վրա, ու Արենը հաճախ տրամադրության անկումներ է ունենում։ Բայց նա շարունակում է ուժեղ լինել։ Շատ է սիրում ժամանակ անցկացնել խաղասենյակում, նկարել, խաղալ մյուս երեխաների հետ ու մի փոքր կտրվել բուժման դժվարություններից։
Շնորհակալ ենք բոլորին աջակցության և հոգատարության համար։ Ձեր ջերմությունը մեզ համար շատ կարևոր է։

Չորեքշաբթիները մեր հերոսների մասին են:
Հովիկն է՝ 9 տարեկան, Լոռու մարզից
Նա բարի ու ընկերասեր երեխա է։ Հովիկը երազում է ունենալ հեծանիվ։
Նա մեծանում է բազմազավակ ընտանիքում՝ 2 քույր և 2 եղբայր ունի: Հովիկը շատ է սիրում ֆուտբոլ և «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը
Նրա ամենամեծ երազանքը առողջանալն է ու ապագայում ոստիկան դառնալը:
Հիմա, երբ նա ավելի շատ ժամանակ անցկացնում է հիվանդանոցում, ամենաշատը կարոտում է իր փոքր եղբորը…
Շատ անհամբեր է, թե, երբ է իր երազած հեծանիվը քշելու:

Այս Չորեքշաբթի ձեզ ուզում ենք ծանոթացնել մեր գեղեցկուհի շահառուներից մեկի՝ Նարեի հետ:

Նարեն է 5 տարեկան՝ Վանաձորից:

Նա շատ է սիրում նկարել բնություն, ծաղիկներ, կենդանիներ:

Նարեի մեծ ու պայծառ երազանքներից մեկը Կարո Այրումյանի/Karo Ayrumyan հետ հանդիպելն է․ նրան շատ է սիրում և հետաքրքրվում նրա կատարումներով։ 

Նարեն ունի 16 տարեկան սիրելի քույրիկ, ով նրա ամենամեծ ընկերն ու աջակիցն է։ 

Նարեն բուժվում է, պայքարում է, և ամեն օր աշխարհին ցույց է տալիս՝ որքան շատ լույս կարող է լինել մեկ փոքրիկի սրտում։

Նորություններ

«Manor Matrix» ընկերության ղեկավարությունը և թիմը վստահ են՝ մեծ փոփոխությունները սկսվում են անկեղծ գործողություններից, իսկ «սոցիալական պատասխանատվություն»-ը պարզապես արտահայտություն չէ, […]

Lineate-ի աջակցությունը Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի երեխաներին վառ օրինակ է, թե ինչպես կարելի է կանգնել նրանց կողքին, ովքեր ամենաշատը ունեն […]

Տոնական տրամադրությունը շարունակվում է Շնորհակալություն baroor.toys-ին՝ երեխաների համար պատրաստված գեղեցիկ նվերների և անկեղծ հոգատարության համար։ Ձեր ուշադրությունն ու սերն այսօր […]

Կապվեք մեզ հետ

    0
    Ձեր զամբյուղը
    • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: