Նորություններ

Շնորհակալություն «Արմատ» պարախմբին

Շնորհակալական խոսք՝ Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի «Արմատ» պարախմբի հրաշք երեխաներին

Երբ փոքրիկներն են օգնության ձեռք մեկնում , աշխարհն իսկապես փոխվում է։ Այս օրերին մենք ականատես եղանք ոչ միայն արվեստի գեղեցկությանը, այլև՝ հոգու և սրտերի մեծությանը։

«Արմատ» պարախմբի երեխաները կազմակերպեցին իրենց փայլուն համերգը՝ լցնելով բեմը սիրով, կյանքով ու ազգային պարերի ջերմությամբ։

Բայց ամենահուզիչն այն էր, որ այս փոքրիկները և նրանց ղեկավարները որոշեցին իրենց համերգի տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերել «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ աջակցելու քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։

Սա պարզապես օգնություն չէ։ Սա սեր է՝ պարի լեզվով։ Սա վստահություն է՝ որ երեխաները կարող են փոխել աշխարհը։ Սա ապացույց է՝ որ Արմատների դաստիարակությունը կրում է իսկական մարդկային արժեքներ։

Շնորհակալություն, սիրելի երեխաներ, Շնորհակալություն՝ ձեր մաքրության, ձեր նվիրումի, ձեր մեծ սրտերի համար։

Արվեստը կարող է բուժել, իսկ ձեր գործը՝ հույս ներշնչել։ Շնորհակալ ենք

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: