Բարեգործական համերգ «Բուրատինոն Ժպիտների քաղաքում»

by admin
Բարեգործական համերգ «Բուրատինոն Ժպիտների քաղաքում»

Մարտի 22, 2021

Երևան – Մարտի 19-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում իսկական տոն էր փոքրիկների մասնակցությամբ։ «Բուրատինոն Ժպիտների քաղաքում» անվանումը կրող բարեգործական համերգի ընթացքում ներկայացվեցին հայտնի և սիրված մուլտֆիլմների երգերը երեխաների կատարմամբ: Հատկապես հուզիչ էր համերգի ավարտը, երբ խորհրդանշական «Դե ժպտա» երգի հնչյունների ներքո բեմ բարձրացան Սիթի օֆ Սմայլ ԲՀ նախկին շահառուները, որոնք արդեն հաղթահարել են քաղցկեղը։
Մյուզիքլի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը` մոտ 940.000 ՀՀ դրամ, փոխանցվեց Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք հիմնադրամին՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների ու երիտասարդների բուժման ծախսերը հոգալու նպատակով։
Հիմնադրամի և մեր բոլոր բալիկների անունից մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում այս հրաշալի տոնակատարության նախաձեռնողներ Իրինա Թովմասյանին և Նելլի Պողոսյանին, որոնք ջանք ու եռանդ չէին խնայել ուրախ ու գունեղ շոու կազմակերպելու և այն բարի նպատակի ծառայեցնելու հարցում։
Մեր երեխաների համար պատրաստված գեղեցիկ անակնկալների համար անչափ շնորհակալ ենք․
Kids Group ընկերությանը և անձամբ Անիչկա Զախարյանին,
“Choupette” մանկական հագուստի խանութ-սրահին,
“Koshtoyan Fashion” դիզայներական ստուդիային,
“ABC Educational Center” կրթական կենտրոնին,
“Amrak” գրենական, նկարչական պարագաների և նվերների խանութ-սրահին,
“CoolCut” մանկական գեղեցկության սրահին
և համերգի բոլոր մասնակից երեխաներին, նրանց ուսուցիչներին ու ընտանիքներին և, իհարկե, տոմս գնած յուրաքանչյուր հանդիսատեսին։
Հատուկ շնորհակալություն Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ միջոցառման անցկացման համար թատրոնի դահլիճը անվճար հիմունքներով տրամադրելու համար։

Միասին կարող ենք կյանքեր փրկել։

Ձեր կարող է հետաքրքրել

Օգնեք Մեզ Քաղցկեղ Ունեցող Երեխաներին Ապահովել Բուժմամբ, Սննդով և Հոգեբանական Աջակցությամբ

Նվիրաբերել հիմա