«Հաղթող կյանքի պայքարում»

by admin
«Հաղթող կյանքի պայքարում»

Դեկտեմբերի 25, 2020

Երեկ Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում կայացավ մեր ու մեր երեխաների կողմից անչափ սպասված ու շատ հուզիչ մի միջոցառում․ քաղցկեղը հաղթահարած մեր 23 երեխաները պարգևատրվեցին այդքան ցանկալի մեդալներով՝ ճանաչվելով «Հաղթող կյանքի պայքարում»։


Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք հիմնադրամի աջակցությամբ բուժում ստացած հերոսներն էին․
Լիլի Ա․ 11տ
Նվեր Պ․ 6տ
Մանվել Հ․ 15տ
Դավիթ Հ․ 2տ
Էրիկ Տ․ 8տ
Գագիկ Ք․ 8տ
Ալեն Ա․ 2տ
Ելենա Խ․ 2տ
Արտյոմ Մ․ 18 տ
Արթուր Ս․ 15 տ
Գոռ Պ․ 14 տ
Դավիթ Ս․ 17տ
Ռուբիկ Մ․ 16տ
Արման Մ․ 11տ
Արտաշես Գ․ 7տ
Ռուբեն Ս․ 6տ
Նարե Հ․ 12տ
Արմեն Բ․ 8տ
Էլեն Գ․ 4տ
Ջեսիկա Թ․ 3տ
Լիա Ս․ 18տ
Արմեն Պ․ 18տ
Գուրգեն Ա․ 9տ («Առողջության կամուրջ Հայաստան» ԲՀ հետ համատեղ)


Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բժիշկներին և ողջ բուժանձնակազմին, քանի որ հենց նրանց անձնվեր աշխատանքը այս միջոցառման կայացումը հնարավոր դարձրեց։


Անչափ շնորհակալ ենք Առողջության կամուրջ Արմենիա բարեգործական հիմնադրամին, անձամբ Անահիտ Բարսեղյանին և Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի Հոգեբանասոցիալական ծառայությանը՝ մեր երեխաների բուժման ավարտն այսքան հանդիսավոր կազմակերպելու համար։


Միասին նպաստենք կյանքի պայքարում նոր հաղթանակներ գրանցելուն․
https://donate.cityofsmile.org/hy

Ձեր կարող է հետաքրքրել