«Հեքիաթերեն» ինտերակտիվ շարժական տիկնիկային թատրոնը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում

by admin
«Հեքիաթերեն» ինտերակտիվ շարժական տիկնիկային թատրոնը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում

Հուլիսի 01, 2021

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում խստացված կարանտինի պատճառով ստիպված էինք հետաձգել հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ նախատեսված միջոցառումը։
Եվ ահա այսօր՝ ուղիղ մեկ ամիս անց, վերջապես կարողացանք հյուրընկալել մեր շատ սիրելի «Հեքիաթերեն» ինտերակտիվ շարժական տիկնիկային թատրոնը։ Ներկայացման շնորհիվ մեր փոքրիկները մի պահ կտրվեցին հիվանդանոցային առօրյայից ու հայտնվեցին հեքիաթների աշխարհում, որտեղ կողք կողքի ապրում էին Շունը, Կատուն, Աղվեսը, Աքաղաղը, մյուս հերոսները, և որտեղ բարին անպայման հաղթում է չարին։
Ինչպես բուն հունիսի 1-ին, այնպես էլ այսօր մեր երեխաները նաև պայծառ նվերներ՝ խաղեր ու խաղալիքներ ստացան։
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում «Էյչ Բի Էմ Գրուպ – Մետրոշին» ընկերությանը՝ շարունակական աջակցության համար:
Հատուկ շնորհակալություն Հեքիաթերեն-ի հիմնադիրներ Անիին և Հակոբին՝ մեր երեխաներին բազմաթիվ դրական լիցքեր փոխանցելու համար։

Ձեր կարող է հետաքրքրել

Օգնեք Մեզ Քաղցկեղ Ունեցող Երեխաներին Ապահովել Բուժմամբ, Սննդով և Հոգեբանական Աջակցությամբ

Նվիրաբերել հիմա