Հրանտ Թոխատյանը հեքիաթ է կարդացել քաղցկեղ ունեցող երեխաների համար

by admin
Հրանտ Թոխատյանը հեքիաթ է կարդացել քաղցկեղ ունեցող երեխաների համար

Փետրվարի 19, 2020

Երևան – Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծնունդն ու Գիրք նվիրելու օրը նշել են նաև քաղցկեղ ունեցող մեր բալիկները: Այսօր «Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն էր այցելել սիրված դերասան Հրանտ Թոխատյանը: Նա մեր փոքրիկներին նվիրեց Արդիբուք ինտերակտիվ պատկերազարդ աուդիոգիրքը, նրանց համար ընթերցեց «Խոսող ձուկը» հեքիաթը, որից հետո նրանք միասին քննարկեցին այն: 
Շատ շնորհակալ ենք Հրանտ Թոխատյանին և համոզված ենք, որ քաղցկեղը հաղթահարելու բարդ ճանապարհին մեր փոքրիկների լավագույն ընկերները պետք է լինեն նաև գրականությունը, արվեստն ու ժպիտը: 

Ձեր կարող է հետաքրքրել