Պոկերի Բարեգործական Մրցաշար

by admin
Պոկերի Բարեգործական Մրցաշար

Հոկտեմբերի 27, 2021

Գլենդել, ԱՄՆ – Սիթի օֆ Սմայլ ԲՀ ամերիկյան մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի անդամ մեր սիրելի Մարիա Նագապետյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին ԱՄՆ Գլենդել քաղաքում կայացավ Պոկերի բարեգործական մրցաշար, որի ողջ հասույթն ուղղվեց «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամին քաղցկեղ ու արյան հիվանդություններ ունեցող երեխաների և երիտասարդների բուժման ծախսերը հոգալու նպատակով։
Երեկոյի ընթացքում տիրում էր թեժ մրցակցային մթնոլորտ, բայց միևնույն ժամանակ բոլոր մասնակիցներին միավորում էր մեկ ընդհանուր նպատակ. օգնել Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող մեր երեխաներին։
Անչափ շնորհակալ ենք Մարիային, բոլոր կազմակերպիչներին, հովանավորներին, աջակիցներին, կամավորներին և, իհարկե, մասնակիցներին պատրաստակամության և հոգատարության համար։

Միայն միասին կարող ենք կյանքեր փրկել։

Ձեր կարող է հետաքրքրել

Օգնեք Մեզ Քաղցկեղ Ունեցող Երեխաներին Ապահովել Բուժմամբ, Սննդով և Հոգեբանական Աջակցությամբ

Նվիրաբերել հիմա