Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք ԲՀ-ի և ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի միջև ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր

by admin
Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք ԲՀ-ի և ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի միջև ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր

Օգոստոսի 04, 2020

Երևան – Այսօր Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Սաթենիկ Սաֆարյանի անվան սրահում «Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի և «ԲԿՄԱ» ֆուտբոլային ակումբի միջև ստորագրվեց Մտադրությունների մասին հուշագիր։
Հուշագրի շրջանակներում «ԲԿՄԱ» ֆուտբոլային ակումբի մարզիկները մեկ տարվա ընթացքում բոլոր խաղերի ժամանակ կկրեն հիմնադրամի տարբերանշանով (լոգոյով) շապիկները:
Հուշագրի նպատակը հիմնադրամի շահառուներին ոգեշնչելը, հիմնադրամի ճանաչելիությունը բարձրացնելն ու հանրության շրջանում բարեգործության մշակույթի զարգացմանը նպաստելն է։

Հպարտ ենք և շնորհակալ համագործակցել «ԲԿՄԱ» ֆուտբոլային ակումբի հետ։

Մտադրությունների մասին հուշագիր Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք ԲՀ-ի և ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի միջև

Ձեր կարող է հետաքրքրել