Փոփոխություն Հոգաբարձուների խորհրդի կազմում

by admin

Մարտի 23, 2021

«Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը հայտարարում է, որ «Առողջության Կամուրջ» ԲՀ նախագահ Անահիտ Բարսեղյանը և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թևոսյանը դադարեցրել են իրենց լիազորությունները՝ որպես Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամներ։

«Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը և Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհուրդը իրենց երախտագիտությունն են հայտնում տիկին Բարսեղյանին և պարոն Թևոսյանին` Հիմնադրամում իրենց կատարած աշխատանքի համար:

Հիմնադրամը հաջողություն է մաղթում Անահիտ Բարսեղյանին և Վահագն Թևոսյանին իրենց հետագա բոլոր նախաձեռնություններում:

Ձեր կարող է հետաքրքրել

Օգնեք Մեզ Քաղցկեղ Ունեցող Երեխաներին Ապահովել Բուժմամբ, Սննդով և Հոգեբանական Աջակցությամբ

Նվիրաբերել հիմա