Երևան․ Փետրվար 10, 2019
Վստահ կարող ենք ասել, որ փետրվար ամիսը նշանավոր դարձավ տարբեր միջոցառումներով, իրադարձություններով և ձեռքբերումներով` ուղղված քաղցկեղի դեմ պայքարին, որոնցից ամենանշանավորներից մեկը կարող ենք համարել փետրվարի 7-10-ը
տեղի ունեցած Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի (POEM) երկրորդ
գիտաժողովը,
որին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել ավելի քան 40 երկրներից տարբեր բժշկական կենտրոնների հեղինակավոր բժիշկներ, ովքեր մեծ ավանդ ունեն մանկական ուռուցքաբանության բնագավառում։
Միջոցառման բացման արարողությանը տեղի ունեցավ փետրվարի 6-ին «Մեգերյան կարպետ» ընկերությունում, որի ժամանակ հյուրերին ողջունեցին ՀՀ վարչապետի տիկին և Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, մանկական ուռուցքաբանության բնագավառի խնդիրների, վիճակագրության և զարգացման մասին խոսեցին Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, ինչպես նաև գիտաժողովի տարբեր մասնակիցներ։
Միջոցառման մշակութային ծրագրի կարևոր մասը դարձավ շրջայցը գորգերի թանգարանում, որտեղ հյուրերը ծանոթացան հայկական գորգերի ստեղծման պատմությանը, ականատես եղան դրանց գործելու ընթացքին, ներկա գտնվեցին նաև հայկական ավանդական լավաշի թխման պրոցեսին:
Սիթի օֆ Սմայլ Հիմնադրամը նույնպես աջակցում էր գիտաժողովի անցկացմանը` առավելագույնս գնահատելով նման միջոցառումների կարևորությունը թե Հայաստանի ուռուցքաբանության և թե ընդհանրապես Հայաստանի համար։ Գիտելիքների
և փորձի փոխանակումները նման հեղինակավոր բժիշկների և հաստատությունների հետ
անկասկած նպաստելու են երեխաների բուժման արդյունքները բարելավելուն։ Միջոցառման ընթացքում «Սիթի օֆ Սմայլ» հատուկ
մրցանակներ տրվեցին մասնակիցներինց մի քանիսին՝ մանկական ուռուցքաբանության
բնագավառում իրենց կատարած կարևոր և նպաստավոր աշխատանքի համար։
Բացման արարողությանը փետրվարի 8-ին Երևանի Մխիթար
Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեցին գիտաժողովին նախորդող
դասընթացները, որոնց գլխավոր նպատակը պալիատիվ բժշկության բնագավառում առկա
խնդիրների վերլուծություն էր։
Իսկ արդեն փետրվարի 9-ին և 10-ին տեղի ունեցան
գիտաժողովի գլխավոր նիստերը: Մանկական ուռուցքաբանության արևելյան և
միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովն անց կացվեց Երևանի Մխիթար Հերացու անվան
պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ. համակազմակերպիչ էին նաև աշխարհի
խոշորագույն մանկական քաղցկեղի կենտրոն՝ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական
հիվանդանոցն (ԱՄՆ) ու Բեյրութի ամերիկյան համալսարանը (Լիբանան): Հայաստանն առաջին
անգամ կազմակերպում նման լայնածավալ գիտաժողով մանկական ուռուցքաբանության
բնագավառում, որը չափազանց կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման համար: