Չորեքշաբթի է, և այսօրվա հերոսը մեր պայծառ Արևիկն է` 3.5 տարեկան, Արարատի մարզից:
Արևիկն իր պայծառ ժպիտով և լավատեսությամբ կարծես իրական արև լինի: 16 տարեկան քույրիկի և 12 եղբոր սիրելի փոքրիկ քույրիկը այժմ` հիվանդանոցում անցկացրած օրերին ամենաշատը կարոտում է հենց նրանց, հայրիկին և հորեղբորը:
Ուրախությամբ է հիշում այն օրերը, երբ հորեղբոր հետ խաղացին, և տատիկի տան մահճակալի վրա մի լավ թռվռացին, և ամեն անգամ ընտանիքի անդամների հետ տեսազանգով խոսելիս հարցնում է, թե արդյոք հորեղբայրը հյուր չի՞ եկել իր` հիվանդանոցում գտնվելու ընթացքում:
Արևիկը շատ է սիրում նկարել ու ձեռքի աշխատանքներ պատրաստել: Նա ընդհանրապես կամակոր չէ և լսում է իրեն բուժող  բժշկուհու` Աննա Ավագյանի բոլոր հորդորները. շատ ուշադիր է իրեն միացված սարքերին, որպեսզի հանկարծ չվնասի դրանք: Նա նույնիսկ հրաժարվեց իր այդքան սիրելի ժելե-կոնֆետներից` բուժման ընթացքին չխանգարելու համար:
Արևիկը երազում է մի մեծ ճոճաթոռ ունենալու մասին` իր սիրելի կանաչ կամ կարմիր գույնի բարձերով, որպեսզի բուժումն ավարտելուց և տուն վերադառնալուց հետո դրա մեջ նստի և նկարի իրենց տան բակում:

2024-10-30

Մեր բարեկամները շարունակում են ժպիտներ բերել փոքրիկներին
Այսօր մեր շնորհակալությունը հայտնում ենք Background Production-ին՝ մեր երկու գեղեցկուհիների՝ Արևիկի և Միլենայի երազանքների իրականացման և փայլող աչքերի համար:
Շնորհակալ ենք, սիրելի ընկերներ:

2025-01-14
0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: