Այսօր Չորեքշաբթի է, իսկ դա նշանակում է, որ ձեզ ծանոթացնելու ենք մի նոր սուպերհերոսի հետ:

Հայկն է՝ 2 տարեկան:

Հայկի մայրիկը մեզ պատմեց, որ նա շատ է սիրում հիվանդանոցը: Ձեր կատարած նվիրաբերությունների շնորհիվ Հայկը և Սիթի օֆ Սմայլի շատ շահառու փոքրիկներ իրենց դեղորայքները ստանում են պորտ (port a cath) համակարգի միջոցով ինչը թույլ է տալիս խուսափել բազմաթիվ ծակոցներից որի շնորհիվ էլ Հայկը հիվանդանոցում իրեն լավ է զգում:

Հայկը կարիք ունի զբոսանքի մանկասայլակ ունենալու, քանի որ դեռ շատ փոքրիկ է, բայց անցնում է կյանքի դժվար փուլ, նրան տեղաշարժվելու համար մանկասայլակը պարզապես անհրաժեշտություն է: Հայկը սիրում է շփվել Ռոբինի հետ:

Ռոբինը նրան հանդիպելիս միշտ ասում է, որ Հայկը շատ անուշիկ ու թմբլիկ թուշիկներ ունի: Հայկը ունի 5 տարեկան քույր, ով անչափ հոգատար է: Երբ տուն են վերադառնում նա մեծի պես հոգ է տանում Հայկի մասին:

2025-09-24
0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: