Այս չորեքշաբթի ձեզ ուզում ենք ծանոթացնել Նաիրիի հետ և կիսվել նրա երազանքով:

Նա 11 տարեկան է՝ Բագրատաշենից: Նաիրին երազում է էլեկտրական ինքնագլոր ունենալու մասին՝ ընկերների հետ միասին քշելու համար

Նաիրին սիրում է նկարել, կարդալ և սեղանի խաղեր խաղալ: Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում շատ ընկերներ ունի: Դեղորայքը ստանալուն պես Թամարայի հետ, ում արդեն ծանոթ եք մեր նախորդ հրապարակումներից մեկից, շտապում են խաղասենյակ՝ լիիիքը խաղեր խաղալու:

Նաիրիի եղբայրներից մեկը ծառայում է հայոց բանակում: Մյուս եղբոր հետ սիրում են հեծանիվ քշել, երբ վերադառնում է տուն:

2025-09-10
0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: