Այսօրվա հերոսը 1 տարեկան և 10 ամսական պայծառ Ալեքսն է:
Չնայած փոքր տարիքին` Ալեքսի ամենասիրելի զբաղմունքը զարգացնող խաղերն են: Մայրիկի բնորոշմամբ` Ալեքսին հատկապես դուր են գալիս բարդ առաջադրանքները. դրանք նա կատարում է էլ ավելի մեծ սիրով և ոգևորվածությամբ:
Ալեքսը շատ ակտիվ և աշխույժ բալիկ է: Թեև անցնում է արդեն ամիսներ տևող բուժման բարդ ճանապարհով, նա չի դադարում սիրել տարբեր ակտուվ խաղեր խաղալ: Ամենաշատը  Ալեքսին դուր են գալիս գնդակները և մեքենաները:
Ալեքսի տրամադրությունն այս օրերին այնքան էլ լավ չէ. մայրիկն ասում է` գուցե հոգնել է հուվանդանոցից և ցանկանում է տուն գնալ: Սակայն, միևնույն է, խաղասենյակում կամ խոհանոցում  հայտնվելիս Ալեքսի տրամադրությունը միանգամից բարձրանում է:
Ալեքսը մի անգամ նստեց մի այլ բալիկի պատկանող մեծ մեքենան, և շատ հավանեց` ակտիվ արձագանքելով: Եվ հենց դրա համար էլ ընտանիքը ցանկանում է, որ նա մի այդպիսի մեքենա ունենա, որը նրան ժպիտ կպարգևի` քաղցկեղի դեմ պայքարի այս փուլում:

2025-04-09
0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: