13 տարեկան անուշիկ Անուշիկը՝ մեր այս Չորեքշաբթի օրվա հերոսն է:

Մեր քչախոս գեղեցկուհին երազում է աստղադիտակի մասին:

Նրա գեղեցիկ ժպիտի հետևում երկար ու բարդ բուժման ճանապարհ է:

Անուշիկը սիրում է հեքիաթներ կարդալ՝ «Մոխրոտիկն» ու «Քնած գեղեցկուհին» սիրելի հեքիաթներից են:

Երբ տանն է լինում, սիրում է նկարել տատիկի հետ: Անուշիկը տարված է բնությունով ու նրա հրաշքներով:

Աստղադիտակ ունենալու երազանքը, բնության հրաշքներից մեկի, աստղազարդ երկինքն ուսումնասիրելու ու ավելի շատ երազելու մասին է:

Անուշիկը փոքր քույրիկ ունի: Ճիշտ է տխրում է, երբ հեռու են լինում իրարից, բայց համոզված է, որ ապաքինվելու և քույրիկի հետ նայելու են տիեզերքին:

2025-09-03
0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: