Այսօրվա հերոսը մեր 13-ամյա Արթուրն է Արագածոտնի մարզից։
Հնարավոր չէ գտնել Արթուրին ավելի լավ բնութագրող բառ, քան «համեստ»-ն է։ Նա հիանալի զրուցակից է, քանի որ սիրում է քիչ խոսել և շատ լսել։ Արթուրը շատ ընկերասեր է և բարի, ունի թիմային մտածողություն, ինչի մասին էլ խոսում է սիրելի սպորտաձևը, որով ակտիվ զբաղվում էր մինչ հիվանդության ախտորոշումը։
Արթուրը շատ էր սիրում հաճախել վոլեյբոլի, և նույնիսկ մասնակցել է մրցումների։ Այժմ էլ անհամբեր սպասում է, թե երբ է ապաքինվելու և վերադառնալու սպորտ։
Բուժման ընթացքն Արթուրը տանում է՝ առանց բարդություններ ստեղծելու։ Միայն ամեն անգամ հարցնում է սիրելի բժշկուհուն՝ Լուսինե Քրմոյանին, թե որ միջամտությունն ինչի համար է արվում, և ապա միայն համաձայնում դրանց։
Մեր Արթուրը Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում մի անգամ տեսավ մարզասարք հեծանիվ, և որոշեց փորձել այն վարել։ Հետաքրքիր է, որ սպորտը սիրելով՝ նա միշտ խուսափել էր  հեծանիվ վարելուց, սակայն այդ սարքով մարզվելուց հետո որոշեց՝ ինքն էլ կցանկանար տանը նման մի մարզասարք ունենալ և համատեղել սպորտն ու հիվանդության հաղթահարման ճանապարհը։

2024-05-01

Մեր Արթուրի երազանքը կատարվել է:

2024-10-25
0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: