Չորեքշաբթի է, և այսօրվա մեր հերոսը 12-ամյա Արթուրն է Արմավիրի մարզից։ Մեր քաջ տղայի ամենասիրելի զբաղմունքը սպորտն է։ Նա արդեն իսկ հաջողություններ ունի ծանրամարտում, սակայն այս պահին պարապմունքները, բուժմամբ պայմանավորված, գտնվում են դադարի փուլում։ Արթուրը հայ ծանրամարտիկներից շատ է սիրում Վարազդատ Լալայանին, և երկրպագում է նրան առաջնություններին հետևելիս։
Արթուրը սիրում է նաև դպրոցը, իսկ սիրելի առարկան մաթեմատիկան է։ ի դեպ, ևս մի սիրելի զբաղմունք․ Արթուրը շախմատ խաղալ շատ է սիրում, և հիմա էլ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու օրերին էլ տարբեր պարտիաներ է անցկացնում տարեկից ընկերների հետ։
Հիվանդանոցում գտնվելու օրերին ամենաշատը կարոտում է 3 տարեկան հարազատ քույրիկին, և հաճախ է վիդեոզանգով խոսում նրա հետ։
Մեր Արթուրը ցանկանում է 4 անիվ ունեցող կվադրոցիկլ ունենալ՝ իր սիրելի սև կամ կապույտ գույնի։
2025-02-19