Վերսկսելով չորեքշաբթիի մեր ավանդական շարքը՝ այսօր ներկայացնում ենք մեր Դանիելին
Մեր լուսավոր տղան 1 տարեկան և 7 ամսական է, Արարատի մարզից։
Մեր Դանիելը Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում շատ սիրեց իրր բժշկուհուն՝ Ջուլյա Արմենովնային, և վստահեց նրան։ Բոլորին գրեթե միշտ ժպտում է, բացառությամբ ցավոտ միջամտությունների պահերը, երբ մեր տղան ստիպված է լինում մի փոքր տխրել։
Դանիելը շա՜տ է սիրում իր զույգ եղբորը (ում, ի դեպ, նման է, ինչպես ջրի մի կաթիլը՝ մյուսին), և մեծ քույրիկին։ Եվ հիվանդանոցում գտնվելիս հիվանդասենյակներում անընդհատ փնտրում է նրանց։
Հենց հիվանդանոցում Դանիելը սովորեց ասել իր առաջին բառը՝ ջուր։
Մեր պայծառ տղան շա՜տ է սիրում մեքենաներ, և ցանկանում է ինքն էլ ունենալ մի մեծ, սև, Mercedes-Benz G-դասի մեքենա, որը բուժումն ավարտելուց հետո կվարի դեպի տուն։

2024-08-21

Շնորհիվ անանուն մնալ ցանկացած մեր ընկերների`մեր փոքրիկ Դանիելն անչափ երջանիկ է իր երազանքների մեքենայով :
Խորին շնորհակալություն ենք հայտնում մեր հոգատար ընկերներին՝ մեր փոքրիկների երջանկության և փայլող աչքերի համար։

2024-09-18
0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: