Ծանոթացեք մեր 2-ամյա գեղեցկուհի Էվային՝ Երևանից:
Էվան ընդամենը 9 ամսական էր, երբ ախտորոշվեց հիվանդությունը: Եվ չնայած փոքր տարիքին՝ Էվան անցավ հաղթահարման ծանր ճանապարհը մեծի պես՝ առանց հուզվելու տարբեր միջամտություններից:
Այժմ մեր աշխույժ Էվան արդեն ավարտել է իր հիմնական բուժումը և գտնվում է պահպանողական փուլում: Մայրիկը պատմում է, որ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնից նա հիշում է միայն իր սիրելի բժշկուհուն՝ Մանե Գիժլարյանին, և հիմա էլ մեծ սիրով է գալիս կենտրոն՝ անհրաժեշտ հետազոտություններն անցնելու:
Էվան սիրում և փորձում է «կարդալ» մեծ քույրիկի գրքերը՝ չնայած խոսել չգիտի: Երաժշտասեր Էվայի տարերքը պարն է. Նա պատրաստ է պարել ամենուր և ցանկացած երաժշտության ներքո:
Նա նաև շա՜տ շփվող ու մարդամոտ է, և արագ ընկերանում է իր տարեկիցների հետ մանկական խաղահրապարակներում: Սակայն մանկական խաղահրապարակներում որքան շատ ընկերներ է գտնում մեր Էվան, այնքան էլ վարակների է հանդիպում, և դրանցից խուսափելու համար նա ցանկանում է իրենց տան բակում մի փոքրիկ սղարան և ճոճանակ ունենալ, որպեսզի ողջ ամառը դրանցով խաղա և խուսափի տարբեր վարակներից՝ ապաքինման իր այս կարևոր փուլում:
2024-05-22
Մեր Էվայի երազանքը կատարվել է:
2024-10-25