Այսօրվա հերոսը 11-ամյա Ժորան է Տավուշի մարզից:

Մեր խելացի և լուրջ տղան վիրտուալ խաղերից ավելի սիրում է իրական` բակային խաղերը: Հիմա էլ` Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու օրերին Ժորան ամենաշատը բակն է կարոտում` ֆուտբոլի ու թենիսի իրենց խաղերը:

Ժորան մեծ եղբայր ունի, ում հետ թեև շատ է վիճում, բայց, ինչպես ինքն է ժպիտով հավելում, միևնույն է, շատ է սիրում:

Ժորան շատ էր սիրում իրենց բակում հեծանիվով շրջել եղբոր հետ, բայց հեծանիվը հիմա անսարք է, ու մեր տղան երազում է մի նոր հեծանիվ ունենալ (26 համարի)` այդ սովորույթը վերականգնելու համար:

2025-05-28
0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: