Կորյունը 5 տարեկան է։ Նա շատ է սիրում գրքեր կարդալ (ավելի ճիշտ մայրիկն է կարդում նրա համար), «Պապն ու շաղգամը» սիրելի հեքիաթներից է:

Կորյունը իր 3 տարեկան քույրիկի հետ սիրում է մեքենաներով խաղալ: Նա երազում է մոտոցիկլետ ունենալու մասին։
Նրա սիրած հերոսը Սարդ մարդն է՝ ուժեղ, խիզախ ու միշտ պայքարող։ 
Եվ հենց այդպիսին է մեր Կորյունը՝ փոքրիկ, բայց մեծ ուժ ունեցող տղան։

Այս պահին Կորյունը բուժում է ստանում մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում։ Նա իր բոլոր սիրելիների, բժիշկների ու մեր բոլորի աջակցության շնորհիվ ամեն օր փոքրիկ քայլերով հաղթում է հիվանդությանը։

2025-11-05
0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: