Այսօր Ձեզ պատմելու ենք 2 տարեկան մեր պայծառ Մերիի մասին Լոռու մարզից:
Մերին տան ամենաաշխույժն է՝ մայրիկի բնորոշմամբ: Իրենց տան 6 երեխաներից նա առանձնանում է հենց իր ակտիվությամբ:
Մերին երաժշտասեր է: Սիրում է ռիթմիկ երգերի տակ պարել ու զուգահեռ ձայնակցել: Նույնիսկ երբ քիմիաթերապիայի հերթական կուրսը ստանալուց հետո հիվանդանոցից դուրս գրվեց, հայրիկի մեքենայում այնպես պարեց ու ուրախացավ, որ իր ուրախությամբ վարակեց նաև ծնողներին:
Գեղեցկուհի Մերին նաև շատ հյուրասեր է: Տան բոլոր հյուրերին առաջինը հենց նա է սուրճ կամ թեյ առաջարկում, իսկ հիվանդանոցում գտնվելու օրերին պապիկի հետ տեսազանգով խոսելիս առաջինը հենց դա է հարցնում՝ պապիկ, հաց կերե՞լ ես:
Մեր թիթիզ աղջիկը ցանկանում է մի սպիտակ մեքենա ունենալ՝ իր հորեղբոր մեքենայի նման, որպեսզի նստի և վարի՝ սիրելի երգերը լսելով:

2025-05-14

Շնորհիվ հոգատար Ani Kyan մեր Մերին արդեն ունի իր մեքենան՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին երազում էր:
Անչափ շնորհակալ ենք մեր Մերիի պայծառ ժպիտի և փայլող աչքերի համար:

2025-05-20
0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: