Այսօրվա մեր հերոսը 13-ամյա Միլենան է, Վայոց ձորի մարզից:
Մեր նուրբ ու քնքուշ աղջիկը շատ է սիրում զբաղվել ուլունքագործությամբ: Նույնիսկ կարողանում է ուլունքներով ոչ միայն զարդեր, այլև գեղեցիկ պայուսակներ գործել:
Մեր գեղեցկուհին որքան որ սիրում է այս նուրբ ու մանրակրկիտ աշխատանքը, նույնքան մեծ սիրով էլ հաճախում է ֆուտբոլի և սիրում է պարել:
 Միլենան ցանկանում է դառնալ ռուսերենի ուսուցչուհի ու զբաղվել ուլունքագործությամբ:
 Հիվանդանոցում գտնվելիս Միլենան զրուցում է իր բժշկուհու` Մարիամ Մինասյանի հետ, ում ներկայությունը նրա կյանքում շատ կարևոր տեղ է զբաղեցնում:
Միլենան նաև տան ավագն է: Երեքամյա քույրիկն ու տասնամյա եղբայրը ինչ-որ բան անելիս միշտ դիմում են Միլենային,որպեսզի նա թույլ տա և կամ էլ օգնի իրենց:
Մեր գեղեցկուհին երազում է մի էլեկտական ինքնագլոր ունենալու մասին, որպեսզի բուժումն ավարտելքվ և ակտիվ կենցաղի վերադառնալով` հասցնի հաճախել իր սիրելի և այդքան բազմազան խմբակներին:

2024-09-25

Մեր բարեկամները շարունակում են ժպիտներ բերել փոքրիկներին
Այսօր մեր շնորհակալությունը հայտնում ենք Background Production-ին՝ մեր երկու գեղեցկուհիների՝ Արևիկի և Միլենայի երազանքների իրականացման և փայլող աչքերի համար:
Շնորհակալ ենք, սիրելի ընկերներ:

2025-01-14
0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: