Այսօր կպատմենք մեր 4-ամյա սուպերհերոս Նարեկից՝ Գեղարքունիքի մարզից։
Նարեկին մեկ բառով կարելի է նկարագրել որպես ակտիվ՝ բառի ամենաուղիղ իմաստով։ Նա, ոգեշնչվելով իր սիրելի սուպերհերոսից՝ Սարդ-մարդուց, ոչ մի րոպե նույն տեղում չի նստում։ Նույնիսկ հիմա՝ Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու օրերին է մեր տղան, Սարդ-մարդու նկարով իր շապիկը հագին ակտիվ վազվզում Կենտրոնի միջանցքներով։
Նարեկը տան փոքրն է, և օգտվում է փոքրը լինելու բոլոր առավելություններից։ Նա շա՜տ կապված է 16 և 14 տարեկան քրոջ ու եղբոր հետ, սակայն հիվանդանոցում գտնվելու օրերին մեր քաջ տղան ամենաշատը կարոտում է հայրիկին։
Մեր տղայի բոլոր ցանկությունները կապված են փոխադրամիջոցների հետ․ ցանկանում է իրական ուղղաթիռ կամ ինքնաթիռ ունենալ, թռչել դրանցով։ Սակայն քանի որ դա այդքան էլ հնարավոր չէ, Նարեկը առայժմ ցանկանում է ունենալ մեծ ակերով, բարձր և սև մի մեծ մեքենա, որը բուժումն ավարտելով՝ կվարի դեպի տուն։
2024-03-27
Բժշկուհի Տ.Մ.Փխրիկյանի և Իմմունոֆարմ ՍՊԸ-ի շնորհիվ մեր Նարեկն էլ արդեն ունի իր երազանքների մեքենան:
Անչափ շնորհակալ ենք մեր բոլոր բարեկամներին` քաղցկեղի դեմ պայքարող մեր փոքրիկների անկեղծ ժպիտների համար:
Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ:
2024-08-02