Չորեքշաբթի է, և այսօր մեր հերոսը 7 տարեկան Նարինեն է Կոտայքի մարզից:
Նարինեն մայրիկի օգնականն է խոհանոցում: Տանը ինչ էլ որ պատրաստեն, Նարինեն ունի իր մասնակցություն այդ գործում: Նույնիսկ այս տարիքում արդեն որոշ ուտեստներ է պատրաստում` առանց մայրիկի օգնության:
Մեր նուրբ աղջիկն այդ ուտեստները պատրաստում է շա՜տ սիրելի հայրիկի համար, և նրա տուն գալուն պես անմիջապես հրավիրում է` պատրաստածը համտեսելու:
Նարինեն սովորում է 2-րդ դասարանում, սակայն այժմ, բուժմամբ պայմանավորված, դպրոց չի հաճախում: Այդուհանդերձ, նրա սիրելի զբաղմունքները երկուսն են` կարդալ և նկարել:
Նարինեն սիրում է նաև տիկնիկներով խաղալ, և ամեն անգամ ուրախանում է, երբ իր տիկնիկների մեծ հավաքածուին ևս մեկն է ավելանում:
Մեր ընթերցասեր գեղեցկուհին շատ է ցանկանում ունենալ գրասեղան, որի շուրջ նստելով իր տիկնիկի հետ, կկարդա սիրելի գրքերը:

2025-05-21
0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: