Չորեքշաբթի է, և այսօրվա հերոսը երկու տարեկան Ռոբերտն է Կոտայքի մարզից:
Ռոբերտի տարերքը մեքենաներն են, իսկ ամենասիրելի զբաղմունքը` հայրիկի գրկում նստել իրենց մեքենայում և ազդանշան տալ:
Ռոբը շատ կապված է նաև մեծ եղբոր հետ, ում հետ խաղերի հարցում նույն նախասիրություններն ունեն` շինարարական գործիքներ և մեքենաներ: Պարզապես անհնար է նկարագրել տղաների ոգևորությունը, երբ ամանորին որպես նվեր իրական շինարարական գործիքներ ստացան` փոքր տարբերակով:
 Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու օրերին Ռոբին ամենաշատը ուրախացնում է մեր սոցիալ-հոգեբանական խմբից ընկեր Վերջինյայի հետ հանդիպումը: Միայն նրա հետ է, որ Ռոբերտը ժպտում է, խաղում, պարում` անկախ ունեցած վատ տրամադրությունից:
 Ռոբերտը դեռ խոսել չգիտի, բայց հաշվի առնելով նրա հետաքրքրությունները և մեծ սերը մեքենաների հանդեպ, որպես նրա ցանկություն` նշում ենք մի մեծ մեքենա, որի մեջ նստելով կկարողանա վարել:

2025-05-07
0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: