Այսօրվա հերոսը 17 տարեկան Ալենն է:
Ալենի տարերքը երգն է և երաժշտությունը: Նա երգում է երգչախմբում, ազատ ժամանակ անց է կացնում երգեր լսելով և երազում Է երգիչ դառնալու մասին:
Նույնիսկ Ալենի հոբբինեուն են երաժշտական. նա Եվրատեսիլ մրցույթի երկրպագու է և ամեն տարի սպասում է մեծահասակների և մանկական Եվրատեսիլներին: Ալենի մոտ ամենաշատը տպավորվել է այն օրը, երբ որպես հանդիսատես ինքն էլ մասնակցեց Մանկական Եվրատեսիլին Հայաստանում:
Ալենը Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու այս օրերն անցողիկ է համարում` մշտապես մայրիկին քաջալերելով և ասելով, որ շուտով ամեն բան կհաղթահարեն:
Նա երազում է հանդիպել հայտնի երգիչ Արկադի Դումիկյանին, քանի որ շատ տպավորված է նրա «Նոր տարվա գիշեր» երգով:

2025-04-16
0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: