Չորեքշաբթիներն այսուհետ տոնական են
Ծանոթացեք Փոքրիկ Արենի հետ ով հիմա բուժում է ստանում մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում։ Նրա մեծագույն երազանքը մոտո ունենալն է։
Մոտ 6 ամիս հետո նրա կյանքում նոր ուրախություն է լինելու՝ Արենը քույր կամ եղբայր է ունենալու ։
Քիմիաթերապիան՝ ցավոք, այնքան էլ լավ չի ազդում նրա վրա, ու Արենը հաճախ տրամադրության անկումներ է ունենում։ Բայց նա շարունակում է ուժեղ լինել։ Շատ է սիրում ժամանակ անցկացնել խաղասենյակում, նկարել, խաղալ մյուս երեխաների հետ ու մի փոքր կտրվել բուժման դժվարություններից։
Շնորհակալ ենք բոլորին աջակցության և հոգատարության համար։ Ձեր ջերմությունը մեզ համար շատ կարևոր է։

2025-12-03
0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: