Դավիթը՝ մեքենաների սիրահարը, ով մարտահրավեր Է նետում քաղցկեղին, մեր այս Չորեքշաբթի օրվա հերոսն է:

Դավիթը ընդամենը 1.8 տարեկան է՝ մի փոքրիկ, բայց ուժեղ ու ժպտերես մարդուկ։

Նրա աչքերը փայլում են ամեն անգամ, երբ որևէ մեքենա է տեսնում՝ լինի խաղալիք, թե իսկական։

Բայց Դավիթի մանկությունն այնքան պարզ ու խաղով լի չէ, որքան կցանկանայինք մենք բոլորս: Նա այս պահին անցնում է կյանքի ամենածանր ճանապարհներից մեկը՝ քաղցկեղի դեմ պայքարի ուղին։ Բժշկական սարքեր, հիվանդանոցային պատեր, երկար բուժումներ…

Սակայն Դավիթը չի հանձնվում։ Նա պայքարում է՝ իր աչքերում միշտ ունենալով այն երազանքը, որ երբ մեծանա, կունենա մեծ, իսկական մեքենա։

Դավիթի մայրիկի հետ զրույցի արդյունքում պարզեցինք, որ Դավիթը ուզում ունենալ մեծ մեքենա, որով մայրիկի կամ հայրիկի ուղեկցությամբ կկարողանան շրջել հիվանդանոցի բակում բուժում ստանալու ընթացքում, իսկ հետո նաև Հրազդանի իրենց տան բակում:

2025-10-01
0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: