Չորեքշաբթի է, և այսօրվա հերոսը 13-ամյա Հովհաննեսն է Շիրակի մարզից։ Հովհաննեսի տարերքը տիեզերքն է։ Չկա մի օր, որ նա չկարդա տիեզերքի մասին լուրերն անգամ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու շրջանում։

Մայրիկն ամեն անգամ հիանում է Հովհաննեսի գիտելիքներով։ Օրինակ՝ հիվանդասենյակի իր պատուհանից նայելով թռչունների թռիչքին՝ Հովհաննեսը մայրիկին ասել էր, որ մագնիսական դաշտը թուլացել է, քանի որ այն կողմնորոշիչ է հանդիսանում թռչունների համար, որոնք այդ պահին անկանոն էին թռչում։

Ընկերասեր Հովհաննեսը չի համբերում, թե երբ է միավորվելու ֆուտբոլի իր թիմի հետ, որոնց հետ մարզվում էր մինչև հիվանդության հայտնաբերումը։

Բազմակողմանի զարգացած մեր տղան նաև երաժշտասեր է և շատ է ցանկանում մի օր կիթառ նվագել սովորել։

Հովհաննեսի ցանկությունն է ունենալ մի լավ աստղադիտակ, որով կնայի աստղերին Գյումրիի իրենց տան պատուհանից։

2025/07/23

Հովհաննեսի երազանքը կատարվեց շնորհիվ փոքրիկ Արեգի, ով տեսնելով Հովհաննեսի երազանքի մասին պատմող լուսանկարները՝ որոշեց իր ծննդյան նվերով ուրախացնել մեր հերոսին:

Հովհաննեսն այնքան ոգևորված է իր աստղադիտակով որ խնդրել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի իր բժշկին թույլ տալ գիշերել տանը, որպեսզի երեկոյան կարողանա իր պատուհանից ուսումնասիրել աստղերն ու մոլորակները:

2025-08-18
0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: