Չորեքշաբթի է
Եվ այսօրվա հերոսը մեր անուշիկ 5-ամյա Նարեն է, Գեղարքունիքի մարզից:
Նարեն շատ համեստ ու խելոք է, սակայն միաժամանակ նաև շատ ակտիվ ու շփվող: Հետաքրքիր է, որ նա հատկապես սիրում է շփվել իրենից փոքրիկների հետ:
Ինչպես բոլոր աղջիկները, մեր Նարեն նույնպես սիրում է տիկնիկներով խաղալ,երգել ու պարել:
Հենց այդպես էլ անցկացնում է նա իր օրերը Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալիս: Բուժման ընթացքը մեր համեստ աղջիկը համեմատաբար ավելի թեթև է տանում, և անհամբեր սպասում է,որ ինքն էլ իր բուժման ավարտն ազդարարող  զանգը հնչեցնի: Նարեն նույնիսկ որոշել է, թե որտեղ է ամրացնելու իր նկարը հիվանդանոցում գտնվող` բուժումն ավարտած փոքրիկների լուսանկարներով  խորհրդանշական ծառի վրա:
 Մեր աղջիկն անչափ սիրում է իր բժշկուհուն` Ջուլյա Հովեյանին, և ուշադրությամբ կատարում նրա բոլոր ցուցումները:
Երբ Նարեն մի անգամ հյուրընկալվել էր բարեկամ ընտանիքներից մեկի տանը,այնտեղ մի ճոճաթոռ տեսավ, և այդ օրվանից նրա մտքում անընդհատ նույն միտքն է. նա ցանկանում է մի մեծ ճոճաթոռ ունենալ:

2024-09-04

Շնորհիվ անանուն մնալ ցանկացած մեր ընկերոջ՝ մեր Նարեի երազանը կատարվել է:

2024-10-04
0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: